Հայերեն   English   Русский  

10 աշխարհահռչակ աստղեր, ովքեր արաբական ծագում ունեն


  
դիտումներ: 2399

Արդյո՞ք գիտեիք, որ հոլիվուդյան աստղերից շատերն ունեն արաբական արմատներ: Ձեզ ենք ներկայացնում նրանցից առավել հայտնի 10 աստղերին:





1.Ջիջի Հադիդ

ծագումով արաբ

Սուպերմոդել Ջիջի Հադիդը վերջերս ինստագրամի իր էջում մի լուսանկար էր տեղադրել, որտեղ ընկերների հետ հինայով դաջվածք էր արել ձեռքերին:

Լուսանկարի մեկնաբանության մեջ նա գրել էր. «Մինչ դուք «կհարձակվեք» ինձ վրա ձեր մեկնաբանություններով՝ստուգեք իմ ազգանունը՝ Հադիդ։ Ես պաղեստինուհի եմ ու հպարտ եմ դրա համար»: 20-ամյա մոդելը, որի իսկական անունը Հելենա Նուրա Հադիդ է, «Բևերլի Հիլզի իսկական տնային տնտեսուհիները» ռեալիթի-շոուի աստղ Յոլանդա Ֆոսթերի և պաղեստինցի անշարժ գույքի գործակալ Մուհամեդ Հադիդի դուստրն է:








2.Շակիրա

ծագումով արաբ

Քչերը թերևս գիտեն, որ հայտնի երգչուհի Շակիրան բացի իր լատինական արմատներից ունի նաև արաբական արմատներ: Շակիրա Իզաբել Մուբարաքը ծնվել է Կոլումբիայում: Նրա հայրը կողմից լիբանանցի է, ով ծնվել է Նյու-Յորքում և վաղ հասակում տեղափոխվել է Կոլումբիա: Շակիրայի անունը արաբերենից թարգմանաբար նշանակում է «շնորհակալ»:












3. Միկա

ծագումով արաբ

Բրիտանական երգիչ Միկան, ով հռչակ է ձեռք բերել «Grace Kelly», «Love Today» և «Relax, take it Easy» հիթերի շնորհիվ, ծնվել է Բեյրութում: Նրա մայր լիբանանցի է, իսկ հայրը`ամերիկացի: Երբ նա դեռ 1 տարեկան էր, ընտանիքը քաղաքացիական պատերազմի պատճառով ստիպված է եղել փախչել Լիբանանից և տեղափոխվել Փարիզ: Հետագայում նրանք տեղափոխվել են Մեծ Բրիտանիայում:









4. Սալմա Հայեկ

ծագումով արաբ

49-ամյա դերասանուհի և սեքս խորհրդանիշ Սալմա Հայեկը ծնվել է Մեքսիկայում: Նրա մայրը մեքսիկուհի է, իսկ հայրը` լիբանանցի:

2015 թվականին Հայեկն այցելել է Լիբանանի իր հայրական տուն` Բաբդաթ պապը, որտեղ ներկայացրել է լիբանանցի հեղինակ Ջիբրան Խալիլ Ջիբրանի «Մարգարե» գրքի հիման վրա ստեղծված մուլտֆիլմը, որում նա կրկնօրինակել է գլխավոր հերոսուհուն: Մայրական կողմից նա ունի նաև իսպանիական արմատներ:









5.Ջենա Դեւան Տատում

ծագումով արաբ

«Քայլ առաջ» ֆիլմի դերասանուհի և շքեղ պարուհի Ջենա Դեւան Տատումը, ով է նաև դերասան Չենինգ Տատումի կինն է, ևս ունի արաբական ծագում: 35-ամյա դերասանուհու հայրը լիբանանցի և լեհի խառնուրդ է, իսկ մայրը` գերմանացու և անգլիացու խառնուրդ:













6.Զոյե Սալդանա

ծագումով արաբ

«Ավատար» և «Կոլումբիանա» ֆիլմի աստղ Զոյե Սալդանան ծնվել է Նյու Ջերսիում: Նրա հայրը Դոմինիկյան Հանրապետությունից է, իսկ մայրը` Պուերտո Ռիկոյից: Այդուհանդերձ, հարցազրույցներից մեկի ընթացքում դերասանուհին նշել է, որ նա մայրական կողմից մասամբ լիբանանցի է:













7. Ուենտվորֆ Միլլեր

ծագումով արաբ

«Փախուստ բանտից» հայտնի հեռուստասերիալի 43-ամյա դերասանը ծնվել է մեծ Բրիտանիայում: Նրա մայրը ունի սիրիական և լիբանանյան արմատներ:














8.Վինսենթ Էնթոնի Վոն

ծագումով արաբ

Հոլիվուդյան դերասանը, ով առավել հայտնի է Վինս Վոն անվամբ, հայրական կողմից ունի լիբանանյան արմատներ:















9.Պաուլա Աբդուլ

ծագումով արաբ

«American Idol», «The X Factor», «So you think you can dance» հեռուստաշոուների ժյուրիի անդամ Պաուլա Աբդուլը, ով 80-ականներին հայտնի փոփ աստղ էր, ծնվել է ԱՄՆ-ում: Նրա հայրը, Հարի Աբդուլը, սիրիացի հրեա է, ով Հալեպից տեղափոխվել է Բրազիլիա, իսկ այնտեղից էլ` ԱՄՆ:










10.Էնթոնի Շալհուբ

ծագումով արաբ

Ոսկե գլոբուսի դափնեկիրը ծնվել է ԱՄՆ-ում: Նրա մայրը և հայրը լիբանանցիներ են: Նրանք ԱՄն էին տեղափովել վաղ հասակում, փախչելով լիբանանյան պատերազմից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: