Հայերեն   English   Русский  

Հազարավոր մարդիկ պահանջում են, որ Քանյե Ուեստը չկատարի Դևիդ Բոուիի երգերը


  
դիտումներ: 497

ԱՄՆ-ում գրեթե 5000 մարդ ստորագրահավաք է կազմակերպել` պահանջելով, որ հայտնի ռեփեր Քանյե Ուեստը չկատարի Դևիդ Բոուիի երգերը, հայտնում է The Mirror-ը:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ Քանյեն արդեն սկսել է աշխատանքներն իր ստուդիայում և պատրաստվում է սեփական մեկնաբանությամբ ներկայացնել Բոուիի դասական հիթեր դարձած «Changes», «Heroes» և «Rebel, Rebel» երգերը: Ըստ լրատվամիջոցների` 38-ամյա աստղը իր այս նախաձեռնությամբ ցանկանում է հարգանքի տուրք մատուցել օրեր առաջ կյանքից հեռացած Դևիդ Բոուիին:

Սակայն Քանյեի գաղափարը ոչ բոլորին է դուր եկել. ստորագրահավաքի մասնակիցները ցանկանում են, որ երգչի ալբոմը լույս չտեսնի: Անմիջապես Ռեփերին ուղղված բաց խնդրագրում վերջինիս հեղինակները նշել են, որ Դևիդ Բոուին եղել է 20-21-րդ դարերի ամենակարևոր և եզակի երաժիշտներից մեկը, և Քանյե Ուեստի կողմից նրա արվեստի աղավաղումը պարզապես սրբապղծություն կլինի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: