Հայերեն   English   Русский  

​ Ինֆորմացիան, թե Հայաստանում ուռուցքներից մահացությունն առաջին տեղում է` բացարձակ սուտ է. Նախարար


  
դիտումներ: 1297

«Որոշակի ինֆորմացիա եղավ, որ Հայաստանում ուռուցքային հիվանդություններն և մահացությունը առաջին տեղում է, դա բացարձակ սուտ է»,-կառավարության նիստից հետո այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքերով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կան հրապարակված թվեր և նույնիսկ եվրոպական երկրները, որոնք 2004 թվականից հետո են դարձել ԵՄ անդամներ, նրանց ցուցանիշն ավելի բարձր է, քան Հայաստանինը:

Ինչ վերաբերում է Հայաստան ներկրված հակաուռուցքային դեղորայքի մասին լուրերին, Ա.Մուրադյանը հաստատեց դրանք՝ նշելով, որ շատ արդյունավետ դեղորայք է ներկրվել հումանիտար ճանապարհով և արդեն իսկ բաշխվում է բոլոր ուռուցքաբանական հիվանդանոցներում:

«Շուրջ 1000 հատ վերաբաշխում ենք կատարել, կարծում եմ, որ այն իր նպատակին պետք է հասնի»,- ասաց Ա.Մուրադյանը:

Նշենք, որ թեմայի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ ԱՆ-ն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: