Հայերեն   English   Русский  

Սելին Դիոնը վերջին հրաժեշտն է տվել իր ամուսնուն


  
դիտումներ: 642

Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնն իր վերջին հրաժեշտն է տվել ամուսնուն՝ Ռենե Անգելիլին:

Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Կանադայի Մոնրեալ քաղաքի Նոտր Դամ տաճարում: Նշենք, որ տարիներ առաջ հենց նույն տաճարում էր տեղի ունեցել զույգի պսակադրության արարողությունը:

Հիշեցնենք, որ Սելին Դիոնի ամուսինը՝ պրոդյուսեր Ռենե Անգելիլը, մահացել էր հունվարի 14-ին, 73 տարեկան հասակում: Նա տարիներ շարունակ տառապում էր կոկորդի քաղցկեղից;

Զույգը ամուսնացել է 1994 թ.-ին և երեք համատեղ որդի ունի: Ամուսնու մահից հետո Սելին Դիոնը չեղարկել է իր՝ Լաս Վեգասում կայանալիք համերգը: Ենթադրվում է, որ երգչուհին մինչ փետրվար բեմ չի բարձրանա:

Սելին Դիոն

Սելին Դիոն

Սելին Դիոն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: