РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի քաղաքացիներից մեկը որոշել է արձագանքել Միացյալ Նահանգների Կենտրոնական Հետախուզական Վարչության (ԿՀՎ) տեխնիկական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնուդենի առաջարկին և Սպիտակ Տան հարևանությամբ ձնեմարդ պատրաստել: Գրում է Russian.rt.com-ը:
Նախկին հետախույզը զարմացել է՝ համացանցում տեսնելով պատրաստված ձնեմարդի լուսանկարը, որն անգամ ստացել է Էդվարդ Սնոուդեն անունը:
“Նրանք իսկապես արել են դա”, - Սնոուդենը հետևայլ կերպ մեկնաբանել է համացանցում հրապարակված լուսանկարի ներքո, ինչպես նաև այն իր թվիթերյան էջում տեղադրել:
