Հայերեն   English   Русский  

Գործարարը 1մլն եվրոյով գնել է կարտոֆիլի այս լուսանկարը


  
դիտումներ: 820

Հայտնի լուսանկարիչ Քեվին Էբոշը 2010թ-ին իր արված լուսանկարներից մեկը, որում պատկերված է իռլանդական կարտոֆիլ, վաճառել է 1մլն եվրոյով, գրում է Independent-ը: Քեվին Էբոշը հաստատել է, որ սև ֆոնի վրա նկարված օրգանական կարտոֆիլի լուսանկարը վաճառել է մի անհայտ եվրոպացի գործարարի:

2010 թ-ին արված այս լուսանկարը զբաղեցնում է իր տեղը Սթիվեն Սպիելբերգի, Մայքլ Պալինի, Շերիլ Սանդբերգի և Մալենա Յուզաֆզեի լուսանկարների կողքին: Պարոն Էբոշի կողմից արված դիմանկարները գնահատվում են առնվազն 200.000 ֆունտ ստեռլինգ:

Կարտոֆիլի նկարից արվել է երեք օրինակ. մեկը պատկանում է իր անձնական հավաքածուին, մյուսը նվիրվել է Սերբիայի արվեստի թանգարանին և վերջինը վաճառվել է անհայտ գործարարին:

«Սա առաջին անգամը չէ, որ ինչ-որ մեկը գնում է գնում է արվեստը հենց իմ պատի վրայից», -ասել է նկարիչը Sunday Times-ին:

«Մենք սահմանեցինք գինը երկու շաբաթ անց: Իմ վաճառված աշխատանքների մեջ սա առավելագույնն է, որի համար ես վճարվել եմ, այսինքն՝ սահմանված գնից ավելի բարձր գումար եմ ստացել»,-խոստովանել է նկարիչը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: