Հայերեն   English   Русский  

Որո՞նք են հանրահայտ աստղերի ֆոբիաները


  
դիտումներ: 756

Յուրաքանչյուր մարդ ունի իր վախերը այս կյանքում, որոնք կարող են լինել արդարացված կամ անհիմն: Բազմաթիվ հանրահայտ մարդիկ, սակայն, ունեն այնպիսի վախեր, որոնք վերածվել են ֆոբիաների և կարող են շատերին տարօրինակ և ծիծաղելի թվալ:

Մեգան Ֆոքս

Մեգան Ֆոքս

Մեգան Ֆոքսը բազմաթիվ վախեր ունի՝ վախ բակտերիաներից, մթությունից և թղթերից: Նա պարզապես սարսափում է չոր թղթին և մանրէներին դիպչելու մտքից: Սա է պատճառը, որ Ֆոքսը շատ հաճախ խուսափում է հասարակական սանհանգույցներ մտնելուց և ռեստորաններում սպասքից օգտվելուց: Ֆոքսը վախենում է նաև մթությունից: Նա խոստովանում է, որ նույնիսկ քնելիս բոլոր լույսերը վառ է թողնում: Մեգանի ֆոբիաների ցուցակում է գտնվում նաև իր լուսանկարները դիտելու վախը: Նա հայտնել է, որ ամեն անգամ անշարժ լուսանկարներ դիտելուց առաջ մի քանի բաժակ շամպայն է խմում քաջություն ձեռք բերելու նպատակով:

ՌոբերտՓեթինսոն

Ռոբերտ Պատինսոն

Ռոբերտ Փեթինսոնը խոստովանում է, որ վախենում է ձիերից: Ֆիլմերից մեկում նա ստիպված էր նկարահանվել ձիու հետ, և թեև դա ընդամենը մեկ պահ էր, Ռոբերտը հազիվ էր կարողանում տիրապետել իրեն: Նա պատմում է, որ սարսափելի էր տեսնել, թե ինչպես է որձ ձին գալիս իրեն ընդառաջ:

Մադոննա

Մադոննա

Պարզվում է՝ Մադոննան վախենում է կայծակից: Սա շատ տարածված ֆոբիա է, ինչը երգչուհուն ստիպում է տանը մնալ հորդառատ անձրևի և կայծակի դեպքում, նույնիսկ եթե շատ կարևոր հանդիպման է շտապում:

Դևիդ Բեքհեմ

Դևիդ Բեքհեմ

Դևիդ Բեքհեմը սարսափում է, երբ իր շուրջը անփություն ու աղտոտվածություն է տիրում: Նա իր բոլոր իրերը դասակարգում է ըստ դրանց գույների, չափերի և քանակի: Երբ Բեքհեմը մտնում է որևէ հյուրանոցի սենյակ, նա անմիջապես սկսում է դասավորել բոլոր գրքերը, թռուցիկները և միայն այդ ամենը անելուց հետո կարողանում հանգստանալ:

Պամելա Անդերսոն

Պամելա Անդերսոն

Պամելա Անդերսոնը վախենում է հայելիներից: Այն դեպքում, երբ բոլորը ցանկանում են անվերջ նայել Պամելային, նա ամեն կերպ խուսափում է իր արտացոլանքը տեսնելուց: Նա անմիջապես անջատում է հեռուստացույցը, եթե էկրաններին հայտնվում է իր կերպարը:

Օփրա Ուինֆրի

Օփրա Ուինֆրի

Հանրահայտ հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին շատ հետաքրքիր ֆոբիա ունի: Նա վախենում է մաստակներից: Նա պատմում է, որ մի անգամ հյուրերից մեկը հանեց մաստակը բերանից և դրեց այն իր ափսեի մեջ: Հյուրի հեռանալուց անմիջապես հետո Օփրան արագորեն դեն նետեց նրա ափսեն:

Նիկոլ Քիդման

Նիկոլ Քիդման

Նիկոլ Քիդմանը սարսափում է թիթեռնիկներից: Այն դեպքում, երբ շատերը հմայվում են այս նուրբ արարածներով, Քիդմանը թիթեռներ տեսնելիս անհանգստության նոպաներ է ունենում: Դերասանուհին ինքն իր վախը շատ տարօրինակ ու ծիծաղելի է համարում և անում է հնարավորինս ամեն ինչ դրանից ձերբազատվելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: