Հայերեն   English   Русский  

Աստղեր, որոնք այնքան էլ բարեհամբույր չեն, որքան թվում է առաջին հայացքից


  
դիտումներ: 2194

Աստղերը հատուկ դասընթացներ են անցնում այն մասին, թե ինչպես պետք է շփվել հասարակության, իրենց երկրպագուների, լրագրողների, դիզայներների հետ: Երբ տեսախցիկները միացված են, հանրահայտ աստղերը ժպտում են՝ ձևացնելով, որ բոլորին իրենց ընկերներն են համարում, սակայն տեսախցիկների անջատվելուն պես նրանցից շատերը անմիջապես վերափոխվում են՝ վերածվելով կոպիտ և ինքնահավան մարդկանց:

Ջուլիա Ռոբերտս

Ջուլիա Ռոբերտս

Ջուլիա Ռոբերտսը այն աստղերից է, որոնք համարվում են կարեկցող, հոգատար և բարի: Իրականում այս ենթադրությունը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ոչ վաղ անցյալում Ռոբերտսը հրապարակել էր իր խորթ քրոջ լուսանկարը՝ անվանելով նրան «ձախողակ գեր կին»: Նրա քույրը խորը ընկճախտի մեջ էր ընկել և ինքնասպանություն գործել 2014 թվականին: Ջուլիայի քրոջ՝ Նենսիի ամուսինը մեղադրել է դերասանուհուն և նրա ընտանիքին իր կնոջ մահվան մեջ՝ հայտնելով, որ Ռոբերտսից ավելի սարսափելի մարդ անհնար է գտնել Հոլիվուդում:

Արիանա Գրանդե

Արիանա Գրանդե

Արիանային բոլորը համարում են ուրախ և թռվռան աղջնակ, սակայն իրականում նա շատ գոռոզ ու ինքնահավան է: Մի համերգի ժամանակ երկրպագուներից մեկը լուսանկարել էր Արիանային և խնդրել նրան թողնել այդ լուսանկարը իր բջջայինում: Ի պատասխան երկրպագուի խնդրանքներին՝ երգչուհին կանչել էր անվտանգության աշխատակիցներին և ստիպողաբար ջնջել իր հավանությանը չարժանացած լուսանկարները:


Լինդսի Լոհան

Լինդսի Լոհան

Բոլորս հիշում ենք Լինդսի Լոհանի ֆիլմերում կերտած բարի ու միամիտ կերպարները, սակայն պարզվում է՝ իրական կյանքում Լինդսին այնքան էլ բարեհամբույր չէ մարդկանց նկատմամբ: Դերասանուհին խոստովանել է, որ կարողանում է կառավարել մարդկանց և ստանալ նրանցից այն, ինչ ինքն է ցանկանում: Լինդսիին շատ հաճախ անվանում են ինքնահավան և եսասեր:

Վանեսա Հադջենս

Վանեսսա Հադջենս

Վանեսսա Հադջենսը խոստովանել է, որ իրեն շատ կոպիտ է պահել իր նախկին ընկեր Զաք Էֆրոնի ընկերուհիների և երկրպագուհիների հետ: Դերասանուհին հայտնում է, որ նա այնքան էր հոգնել ընկերոջը սիրահարված աղջիկներից, որ այդ մենը դարձրել էր նրան խանդոտ և չար: Վանեսսան ծաղրել էր նաև Սելենա Գոմեսին՝ անվանելով նրան «Դիսնեյան արքայադուստր», ով խնջույքներին զվարճանալ չգիտի:

Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը նույնպես մեղադրվում է մարդանց հետ հաճախ կոպիտ վարվելու մեջ: 2014 թվականին բոլոր ամսագրերը գրում էին այն մասին, որ Քիմը հրաժարվել էր լուսանկարվել Քրիս Բրաունի ընկերուհու՝Կարուչ Չանի հետ: Երբ դերասանոuհին մոտեցել է Քիմին նրա հետ զրուցելու նպատակով, Քիմը պարզապես արհամարհել է նրան՝ շարունակելով քայլել: Ասում են՝ Քիմը նախանձում է Կարուչի բնական գեղեցկությանն ու երիտասարդությանը: Այս խոսակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ Քիմը սոցիալական ցանցերում Կարուչին անվանեց «անմակարդակ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: