Հայերեն   English   Русский  

Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է Քրդական աշխատավորական կուսակցության անդամների


  
դիտումներ: 364

Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է 9 մարդու, ովքեր մեղադրվում են Քրդական աշխատավորական կուսակցությանն անդամակցելու մեջ: Վերջինս ահաբեկչական խմբավորում է որակվել Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից: Թուրքիայի իշխանությունների` Քրդական կուսակցության դեմ տասնամյակներ տևած պայքարի արդյունքում շուրջ 40,000 մարդ է զոհվել:

Euronews-ի հաղորդմամբ ձերբակալությունները հաջորդել են Մադրիդում, Վալենսիայում և Բիլբաոյում իրականացված հետախուզություններին: Ձերբակալվածներից 8-ը Իսպանիայից են, 1-ը` Թուրքիայից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: