Իտալիայի վարչապետը հայտարարությամբ է հանդես եկել
«Խոսքը վերաբերում է Գերմանիայի գործելաոճին, որը ԵՄ-ի բոլոր նախաձեռնությունները նախևառաջ սկսում է ֆրանսիացիների հետ երկկողմ հանդիպումներով: Իհարկե, ես շնորհակալ կլինեի, եթե Անգելան և ֆրանսուան կարողանային լուծել բոլոր խնդիրները, սակայն դա, որպես կանոն, այդպես չէ: Եթե համաեվրոպական դիրքորոշման փնտրտուքներ են ընթանում, ապա բավական չէ, որպեսզի Անգելան սկզբից զանգահարի Օլանդին, ապա այնուհետև Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին, իսկ ես այդ ամենի արդյունքների մասին տեղեկանամ լրատվամիջոցներից», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ռենցիի խոսքերը:
Իտալիայի վարչապետի կարծիքով՝ առաջին հերթին հարկավոր է մեծացնել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության ֆինանսավորումը և ուժեղացնել փոխհամագործակցությունը այն երկրների հետ, որտեղից ժամանում են կացարան որոնող անձինք:
Այդ երկրների թվում Ռենցին նշել է Լիբիայի, Հորդանանի, Սոմալիի և Եթովպիայի անունները՝ ընդծելով, որ խոսքը Սիրիային չի վերաբերում: