Հայերեն   English   Русский  

Նովակ Ջոկովիչը՝ Ավստրալիայի Բաց առաջնության վեցակի չեմպիոն


  
դիտումներ: 878

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը շարունակում է անպարտելի մնալ:

Այսօր Մելբուրնում նա պաշտպանեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի չեմպիոնի կոչումը

Մեծ սաղավարտի մրցաշարի եզրափակիչում 28-ամյա թենիսիստը 3 սեթում վստահ հաղթանակ տարավ աշխարհի երկրորդ ռակետ Էնդի Մարեյի նկատմամբ: 2 ժամ 50 րոպե տևած մրցախաղը ավարտվեց 6:1, 7:5, 7:6 հաշվով:

Սա սերբ թենիսիստի 6-րդ հաղթանակն է Մելբուրնում և 11-րդ տիտղոսը մեծ սաղավարտի մրցաշարերում: Նա նվաճեց կարիերայի 61-րդ տիտղոսը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: