«Չելսիում» ինձ համար հեքիաթային վերջաբան չէր նախատեսված. Ջոն Թերին կհեռանա լոնդոնյան ակումբից
«Իրականում ես կուզեի մնալ, սակայն ակումբը որոշեց շարժվել այլ ուղղությամբ: Ես չեմ խաղա Անգլիայի առաջնության թիմերից մեկի կազմում. իմ կարիերան կշարունակվի այլ վայրում: Ես խաղային լավ որակներ եմ ցուցաբերում և ի վիճակի եմ խաղալ ևս մի քանի տարի: Պարզապես արդեն այլ ակումբում: «Չելսին» կշարունակի շարժվել առաջ: Ոչ մի խաղացող չի կարող լինել ակումբից բարձր: Համոզված եմ` «Չելսին» պայմանագիր կկնքի մեկ կամ անգամ երկու հրաշալի պաշտպանների հետ: Ինձ ասել են, որ նոր մարզիչ է հրավիրվելու: Շատ բան կփոխվի: Ցավում եմ, բայց ինձ համար «Չելսիում» հեքիաթային վերջաբան չէր նախատեսված և ես կավարտեմ կարիերաս այլ ակումբում»,- հայտարարել է Թերին:
Նշենք, որ Ջոն Թերին «Չելսիի» կազմում սկսել է խաղալ 15 տարեկան հասակից: Նա 696 խաղ է անցկացրել ազնվականների կազմում և նվաճել է 16 տիտղոս, այդ թվում` Անգլիայի առաջնությունը և Չեմպիոնների լիգան: