Հայերեն   English   Русский  

Չինական ակումբներից մեկը պատրաստ է Ջոն Թերիին վճարել 26.3 եվրո


  
դիտումներ: 524

Անգլիացի պաշտպանը կարող է մեծ հարստություն ձեռքբերել կարիերան ավարտելուց առաջ:

Կիրակի Ջոն Թերին հայտարարեց հարազատ ակումբից հեռանալու որոշման մասին: The Telegraph-ի աղբյուրների համաձայն` չինական ակումբներից մեկը 35-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է 26.3 մլն եվրո տարեկան աշխատավարձ: Թերին չինացիների հետ կապեր էր հաստատել դեռևս ամռանը, երբ շրջագայում էր այդ երկրում:

Հաղորդվում է նաև, որ մեքսիկական «Ամերիկան» նույնպես հետաքրքրված է անգլիացու ծառայություններով:

Նշենք, որ Ջոն Թերին «Չելսիի» կազմում սկսել է խաղալ 15 տարեկան հասակից: Նա 696 խաղ է անցկացրել ազնվականների կազմում և նվաճել է 16 տիտղոս, այդ թվում` Անգլիայի առաջնությունը և Չեմպիոնների լիգան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: