Հայերեն   English   Русский  

Պահպանակները` մահվան պատճառ


  
դիտումներ: 866

Ուգանդայի կառավարության անդամները վստահեցնում են, որ երկրում տղամարդկանց մեծամասնությունը մահանում է չափազանց փոքր պահպանակների պատճառով, հաղորդում է «Դնի.ռու»-ն:

Պատգամավորների խոսքով, հակաբեղմնավորիչի փոքր չափսը հարկադրում է նրանց սեռական ակտի ժամանակ չգործածել դրանք, ինչն իր հերթին հանգեցնում է վտանգավոր հիվանդություններով, այդ թվում նաև` ՁԻԱՀ-ով վարակվելու ռիսկի:

«Մեր տեղեկությունների համաձայն, տղամարդիկ մեծ սեռական օրգաններ ունեն, դրա համար էլ արտադրողները նրանց պետք է մեծ պահպանակներ մատակարարեն: Այն, ինչը հիմա վաճառվում է դեղատներում ու սուպերմարկետներում, հաճախ սեռական ակտիվության ժամանակ պայթում է»,-հայտարարել են պատգամավորները:
Նրանց տվյալներով, վերջին 20 տարում լուսավորչական գործունեության ու պահպանակները քարոզելու շնորհիվ, ՁԻԱՀ-ի տարածումը զգալիորեն նվազել էր: Սակայն, 2007-ից վարակակիր աֆրիկացիների թիվը սրընթաց ավելանում է ու պատգամավորներն այդ փաստը կապում են հակաբեղմնավորիչների չհամապատասխանող չափսերով ու մտածում են հարկատուների գումարները պահպանակների չափսերը մեծացնելու վրա ծախսելու մասին:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: