Հայերեն   English   Русский  

Ինչպե՞ս են հանգստանում շոու-բիզնեսի երիտասարդ աստղերը


  
դիտումներ: 773

Թվում է՝ աստղերև անընդմեջ նկարահանվում են տեսահոլովակներում, ֆիլմերում, մասնակցում են համերգների՝ անկարող լինելով գոնե փոքր-ինչ հանգստանալ: Իրականում, նույնիսկ ամենաճանաչված և աշխատասեր աստղերը հանգստի կարիք ունեն: Ահա թե ինչպես են նախընտրում հանգստանալ շոու բիզնեսի երիտասարդ աղջիկները՝


Դեմի Լովատո

Դեմի Լովատո

Երբ Դեմի Լովատոն հանգստի կարիք է ունենում, նա անջատում է իր հեռախոսը և մի լուռ անկյուն գտնելով՝ սկսում է մեդիտացիա անել: Նա խոստովանում է, որ արդեն երեք ամիս է, ինչ բջջային չի օգտագործում՝ փոխարենը նախընտրելով շփվել մարդկանց հետ:












Քենդալ Ջեններ

Քենդալ Ջեններ

Քենդալը դիմում է իր ընտանիքի անդամներին, երբ զգում է, որ սթրես է ապրում: Մոդելը հայտնում է, որ առօրյա հոգսերը մոռանալու համար նա կամ խոսում է իր քրոջ՝ Քորթնիի հետ կամ պարզապես երաժշտություն է լսում: Քորթնին խոստացել է Քենդալին սովորեցնել, թե ինչպես պետք է ճիշտ մեդիտացիա անել:














Քայլի Ջեներ

Քայլի Ջեներ

Քայլի Ջենները մի փոքրիկ անկյուն է գտնում իր համար, դնում է ականջակալները և որևէ հանգստացնող երաժշտություն է լսում միայնության մեջ: Քայլին հասկանում է, որ այս կյանքում ամեն ինչ անցողիկ է, և հետևաբար, չարժե անհանգստանալ ամեն մի չնչին առիթով:






Նինա Դոբրյև

Նինա Դոբրյև

Նինա Դոբրևի համար սթրեսից ձերբազատվելու լավագույն միջոցը յոգան է: Նա այնքան է տարվել այդ ամենով, որ որոշել է բացել իր սեփական յոգայի սրահը: Նա հայտնել է, որ դա կլինի աշխարհի լավագույն յոգայի կենտրոնը, որտեղ կլինեն նաև մերսման ծառայություններ և կմատուցվի միայն օրգանիկ մթերք:












Մայլի Սայրուս

Մայլի Սայրուս

Այս հանրահայտ երգչուհին խոստովանում է, որ ինքն ու իր սիրելին՝ Լիամ Հեմսվորթը հետաքրքրված են բուդդայականությամբ, որը լի է սիրո և հույսի մասին գաղափարներով: Այդ ամենը օգնում է ազատվել բացասական մտքերից և ամեն ինչ նոր էջից սկսել:







Թեյլոր Սվիֆթ

Թեյլոր Սվիֆթ

Բոլորը գիտեն, որ Թեյլորը իր գրեթե բոլոր երգերի հեղինակն է: Պարզվում է՝ երգեր գրելը ոչ միայն եկամտաբեր է, այլև օգնում է դուրս գալ սթրեսային իրավիճակներից: Երբ Թեյլորին որևէ միտք է անհանգստացնում, նա սկսում է արտահայտել այն երգի բառերի և երաժշտության միջոցով: Դա օգնում է ավելի լավ հասկանալ իր խնդիրը և հնարավորինս արագ լուծում տալ դրան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: