Արթուր Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ
դիտումներ: 548
Գերմանական «BoxSport» ամսագրի ժյուրիի և ընթերցողների միջև անցկացված քվեարկության արդյունքում Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնը հավաքել է առավելագույն թվով ձայներ: Այս տիտղոսին հայ բռնցքամարտիկն արժանանում է արդեն 7-րդ անգամ:
Արթուր Աբրահամի մարզիչը՝ Ուլլի Վեգները, հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում: