Լիբանանը սիրիացի փախստականներին հյուրընկալելու համար 12 միլիարդ դոլար է պահանջում
Լիբանանի կրթության նախարար Իլիաս բու Սաաբը հայտարարել է, որ Լիբանանը 12 միլիարդ դոլար է պահանջում դոնոր երկրներից` փախստականների ներհոսքի արդյունքում երկրում առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար: Հայտնում է arabic.rt.com-ը:
Լիբանանյան կողմը նախատեսում է ստանալ գումարը առաջիկա հինգ տարիների ընթացքում:
Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկում փետրվարի 3-ին ունեցած հարցազրույցի ընթացքում նախարարը միջազգային հանրությանը կոչ է արել «առաջին հերթին դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում »:
Մեծ թվով սիրիացի փախստականների ապաստան տված մերձավորարևելյան երկրների և արևմտյան տերությունների ղեկավարները պետք է հանդիպում ունենան Լոնդոնում` քննարկելու համար փախստականների հոսքի պատճառած ֆինանսական խնդիրների լուծման ճանապարհները:
Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամի ընթացքում Լիբանանը հյուրընկալել է 1.2 միլիոն սիրիացի փախստականի: Այժմ նրանք կազմում են Լիբանանի բնակչության շուրջ 30%-ը:
ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն նրանց մեկ երրորդը ծայրահեղ ծանր պայմաններում է ապրում: Փախստականները բնակվում են մեկուսացված մի տարածաշրջանում, որտեղ առկա չեն նրանց պահանջների բավարարման տարրական պայմաններ, չկան աշխատատեղերի, չի ցուցաբերվում մարդասկիրական օգնություն: