Թանձրատերևուկի օգտակար հատկությունները
Թանձրատերևուկով բուժման մեթոդներ`
1.Այրվածքներ, վնասվածքներ, գերձգում, վերքեր, թարախապալար
Հարկավոր է բույսի տերևներից խյուս պատրաստել և այն մաշկի վնասված հատվածներին դնել, այնուհետև վիրակապել:
2.Արթրիտ, արթրոզ
Անհրաժեշտ է թանձրատերևուկի 10-15 տերևից հյութ քամել և քնելուց առաջ հոդերին քսել:
3.Նշիկաբորբ, տոնզիլիտ
Բույսի 10 տերևներից հյութը քամել, խառնել 200մլ. ջրին: Կոկորդը ողողել օրական 3-5 անգամ:
4. Շրթունքների հերպես
Բույսի մի քանի տերևներից հյութը քամել և յուրաքանչյուր 30 րոպեն մեկ քսել հերպեսի վրա:
5. Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն
Անհրաժեշտ է բույսի 2 տերև ուտել` չմոռանալով դրանք լավ ծամելու մասին:
6. Պիելոնեֆրիտ, միզապարկի բորբոքում
Բույսի 5 տերևները մանրացնել, վրան 200մլ. տաք ջուր ավելացնել: 1 ժամ հետո թրմել: Հարկավոր է օրական 3 անգամ ուտելուց առաջ 1ճաշի գդալով օգտագործել:
7. Թութք
Կտրած տերևը թութքի վրա դնել:
Սակայն անհրաժեշտ է զգույշ լինել, քանի որ թանձրատերևուկի մեջ առկա է մկնդեղի բարձր համակենտրոնացում: Դրա չարաշահումը կարող է սրտխառնոցի, գիտակցության կորստի և փորլուծության հանգեցնել: