Աստղերն ու նրանց ընտանիքները
Սմիթների ընտանիքը
Ուիլ Սմիթը համարվում է Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը: Նրա կինը՝ Ջադա Փինքեթ Սմիթը նույնպես տաղանդավոր դերասանուհի է, երգերի հեղինակ և գործարար կին: Սմիթների ընտանիքի փոքրիկ անդամները բավականին երիտասարդ հասակում արդեն հաջողություններ են գրանցել: Ուիլ Սմիթի դուստրը՝ Ուիլլոուն, փոփ աստղ է, իսկ որդին՝ Ջեյդենը, կերտել է հանրահայտ «Կարատե տղան» ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը:
Ջեքսոնների ընտանիքը
Ի սկզբանե Ջեքսոնների ընտանիքը բաղկացած էր հինգ անդամից, սակայն նրանց թիվը նվազեց հանրահայտ ու սիրված փոփ արքայի՝ Մայքլ Ջեքսոնի մահից հետո: Պետք է նշել, որ ընտանիքի մյուս անդամները ևս բավականին տաղանդավոր են: Նրանցից մեկը Ջանեթ Ջեքսոնն է, որը մեծ հաջողություններ ունի երգարվեստի ոլորտում:
Քարդաշյանների ընտանիքը
Քարդաշյանների ընտանիքի բոլոր անդամները ներառված են իրեն ռեալիթի շոուի սերիաներում: Քիմը և Քլոեն հայտնի են թե՛ հեռուստատեսության և թե՛ նորաձևության ոլորտում: Քիմի կողակիցը՝ Քանյե Ուեսթը հանրահայտ ռեփեր է և նորաձևության աշխարհի վառ ներկայացուցիչ, իսկ քույրը՝ Քենդալ Ջեները Vicoria's Secret-ի մոդելներից մեկն է:
Սայրուսների ընտանիքը
Հանրահայտ «Achy Breaky Heart» երգի կատարող Բիլի Ռեյ Սայրուսը ավելի քան 12 քանթրի ոճի ալբոմների հեղինակ է և արդեն միլիոնավոր օրինակներ է վաճառել: Նրա դուստրը՝ Մայլին, փոքր տարիքում կերտել էր Հաննա Մոնտանայի կերպարը նույնանուն հեռուստասերիալում, իսկ այժմ նա ճանաչված փոփ երգչուհի է: