Հայերեն   English   Русский  

​Յենս Ստոլտենբերգը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 748

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ դաշինքը ձգտում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ուստի այդ նպատակով պատրաստ է կառուցողական բանակցություններ վարել: Ստոլտենբերգը ենթադրում է, որ նման կերպ կհաջողվի խուսափել «սառը պատերազմից»: Գրում է News-front.info-ն:

«Մենք Ռուսասատնի հետ առճակատման և նոր սառը պատերազմի չենք ձգտում, մենք ցանկանում ենք խուսափել նոր սառը պատերազմից», - համապատասխան հայտարարությամբ Ստոլտենբերգը հանդես է եկել այսօր Բրյուսելում ունեցած ելույթի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ-ի և դաշինքի միջև հարաբերությունները միակողմանի կարգով դադարեցվել էին ՆԱՏՕ-ի կողմից 2014թ. Ուկրաինայի հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: