Հայաստանը չի զոհաբերի հայ-իրանական հարաբերությունները ԵՏՄ-ի համար.իրանագետ
դիտումներ: 1156
Խոսելով հայ-իրանական տնտեսական հարաբերություններից`իրանագետը հիշեցրեց, որ Հայաստանը Իրանից ներմուծած գազը պահեստավորում է, ոչ թե օգտագործում: «Հայաստանն Իրանից գազ ստանալու հնարավորություններ ունի, բայց այստեղ ի հայտ են գալիս այլ խնդիրներ,օրինակ, Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք մեծ դեր կունենան հայ-իրանական հարաբերություններում»,-նշեց իրանագետը:
Ըստ իրանագետի՝ Ադրբեջանը չի կարող տրամադրել Արևմուտքին նույնքան գազ, որքան Ռուսաստանը կամ Իրանը. «Արևմուտքը հասկացել է, որ Իրանին չի կարելի համեմատել տարածաշրջանային մյուս երկրների հետ, որտեղ ինչ ցանկացան, արեցին: Իրանի հետ այդ բարձունքից խոսել չեն կարող»,-ասաց նա:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Հասան Ռոհանի հնարավոր հանդիպմանը՝ Մհեր Բաղդասարյանն ընդգծեց, որ Հայաստանը նպատակ չունի այցը հետաձգել, և պատճառներ էլ չկան դա անելու. հայ-իրանական հարաբերությունները բավականին ակտիվ փուլում են գտնվում և զարգացման միտումները ակնառու են։