Հայերեն   English   Русский  

Ինչպե՞ս կբացատրի Ջասթին Բիբերը Սելենա Գոմեսի դիմանկարով իր դաջվածքը


  
դիտումներ: 1003

Բազմաթիվ հանրահայտ աստղեր ծածկում են իրենց մարմինը տարբեր դաջվածքներով, որոնք այս կամ այն նշանակությունը ունեն իրենց համար: Եթե նրանցից մեկը իր մարմնին դաջում է սիրելիի պատկերը, ապա նա պետք է համոզված լինի, որ կողակցի հետ իր կապը հավերժ է լինելու:

Ջասթին Բիբերը, ով նախկինում հանդիպում էր հանրահայտ երգչուհի Սելենա Գոմեսի հետ, ժամանակին իր ձեռքին աղջկա պատկերով մի դաջվածք էր արել, որի երկար, սև վարսերը հիշեցնում են Սելենա Գոմեսին: Այժմ երգիչը, հավանաբար, զղջում է իր այդ արարքի համար, սակայն ոչ մի կերպ չի կարողանում ազատվել այդ դաջվածքից և խուսափել մարդկանց հետաքրքրասիրական հարցերից;

Ջասթին Բիբեր-Սելենա

Отображается файл "justin-bieber-selena-gomez-angel-tattoo.jpg"

Հարցազրույցներից մեկի ժամանակ Ջասթին Բիբերը սկսեց պատմել իր դաջվածքների մասին և բացատրել յուրաքանչուրի նշանակությունը: Ջասթինի մարմնի մեծ մասը պատված է դաջվածքներով և դրանցից շատերը նվիրված են իր մորը: Այնուհետև նա ցույց տվեց աղջկա դիմանկար հիշեցնող մի դաջվածք և խոստովանեց՝ այն իր նախկին ընկերուհու՝ Սելենա Գոմեսի համար էր արված: Դա մի հետաքրքիր դաջվածք էր, որտեղ Սելենան կարճ տոպ էր կրում և հրեշտակի թևեր ուներ: Ջասթինը խոստովանեց նաև, որ ամեն կերպ փորձում է թաքցնել այդ դաջվածքը, սակայն մարդիկ, միևնույնն է, նկատում են այն և հասկանում դրա նշանակությունը առանց իր բացատրության: Ինչևէ, հասարակության մի մասը համոզված է, որ Ջասթինը իրականում չի էլ փորձել ստվերի միջոցով թաքցնել Սելենայի դեմքը, քանի որ այն չափազաց պարզ է երևում: Պետք է նշել, սակայն, որ երգիչը որոշ փոփոխություններ կատարել է՝ այդ կերպ հնարավորիս փորձելով աղավաղել պատկերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: