Ազդեցիկ տեսանյութ հայ դիզայների ու նրա ստեղծած յուրահատուկ հուշարձանի մասին
Հայ դիզայներ Մայքլ Արամը Վոլոհոջյանը, ով մեծմասամբ հայտնի է տնային բարձրաճաշակ պարագաներ պատրաստելու իր ունակությամբ, 2015թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հանկարածկի որոշում է նոր բան ստեղծել` հուշարձան` նվիրված իր արմատներին ու ժառանգությանը:
Տասներեք ոտնաչափ պողպատե քանդակը տեղադրվել է Նյու Յորքի Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան թեմի Հայաստանյայց եկեղեցու բակում:
«Ինձ համար չափազանց հուզիչ էր անել մի բան, որն անհատական իմաստ կունենա, բայց նաև հանրային նշանակության կոթող կդառնա»,-բացատրում է Ցեղասպանություն վերապրած հայերի սերունդ Արամը:
Արձանը կերտելու համար Արամը հանդիպել է պատմաբանների հետ` պազելու, թե հայկական քարտեզն ինչ տեսք է ունեցել 1900-ականներին: Արամը վերստեղծում է այն սալաքարե շրջանակի մեջ, որը խորհրդանշում է քրիստոնեական բնակավայրերում տարածված խաչքարերը: Հուշարձանի մեջ խոր վիհ է բացված, որտեղից երևում են բրոնզե թռչուններ, որոնք խորհրդանշելով գաղթականներին, կարծես փորձում են փախչել անդունդի ճիրաններից:
«Միգրացիաներ» անունը կրող հուշարձանը հիշեցնում է ցավալի իրադարձությունները, բայց նաև աղբյուր է դառնում նոր սկզբի ու ընտանեկան պատմությունների:
«Այս քանդակին նայելով` կարող ես տեսնել ինքդ քո արտացոլանքը,-ասում է Արամը, -սա մարդկային հոգու վերածնունդն է: Քո արտացոլանքն այդ հաջող ճամփորդության ապացույցն է»: