Հայերեն   English   Русский  

Գալուստ Սահակյանի վիճակը բավարար է, ինքնազգացողությունը լավ. գլխավոր բժիշկ


  
դիտումներ: 646

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում ավարտվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի բժշկական հետազոտությունը։

Երևանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էր էջում է ԱԺ նախագահի առողջական վիճակի մասին մանրամասնել է.

«Գալուստ Սահակյանի վիճակը բավարար է, ինքնազգացողությունը լավ։ Ներկայումս ՀՀ ԱԺ նախագահը գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անձի բժշկական ախտորոշումը համարվում է անձնական տեղեկություն, որը ենթակա չէ հրապարակման, միաժամանակ տարաբնույթ և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը կանխելու նպատակով հայտնվում է, որ Գալուստ Սահակյանի մոտ նկատվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում»,-գրում է Բաբայանը:

Հիշեցնենք, որ երեկ Գալուստ Սահակյանին տեղափոխել են հիվանդանոց, մոտ սրտի հետ կապված խնդիրներ էին կասկածել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: