Հայերեն   English   Русский  

Գերմանիայի խորհրդարանում քննարկվելու է հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախագծեր


  
դիտումներ: 848

Գերմանիայի դաշնային խորհրդարանը փետրվարի 24-ից քննարկելու է ՛՛Հայոց ցեղասպանության ճանաչման ՛՛ վերաբերյալ՛՛Կանաչների՛՛և ՛՛Ձախերի՛՛ կուսակցությունների ներկայացրած նախագծերը: Նախագծերի ներկայացմանը հատկացվելու է 38 րոպե:

Դեռևս պարզ չէ՝ Գերմանիայի կառավարությունը աջակցություն ցույց կտա ներկայացված նախագծերին, թե ոչ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Գերմանիայի Դաշնային խորհրդարանը առաջին համաշխարհային պատերազմի տարիների Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածը որակել էր որպես ցեղասպանություն:

Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերտ Լամերտը 2015թ. մարտին արված հայտարարության մեջ ասել է. ՛՛Համաշխարհային հանրության աչքի առջև առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ցեղասպանություն էր: Սակայն դա 20-րդ դարի վերջին ցեղասպանությունը չէր ՛՛;

Իսկ <Կանաչների> կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը նշել է, որ եեթ հայերը, հույները, ասորինը ապրեին, Թուրքիան կլիներ բազմամշակութային երկիր: Կարելի է ասել ՝ Թուրքիան շատ բան է կորցրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: