Հայերեն   English   Русский  

​«Չելսիի» ավագ Ջոն Թերին օգնել է վրաերթի ենթարկված աղջկան


  
դիտումներ: 591

«Չելսիի» ավագ Ջոն Թերին օգնել է 9-ամյա աղջնակին, ում վրաերթի էր ենթարկել մի ավտոմեքենա:

Միջադեպը տեղի է ունեցել 35-ամյա ֆուտբոլիստի տան շրջակայքում` Սուրեյ կոմսությունում, հաղորդում է The Sun-ը:

Մարդիկ արդեն կանչել էին Շտապ օգնությունն, սակայն Թերին մի քանի զանգ է կատարել, որպեսզի ծառայությունն ավելի շուտ տեղ հասնի: Այնուհետև նա վերմակ է վերցրել իր մեքենայից և ծածկել տուժածին: Ինչպես հաղորդում են ականատեսները, «Չելսիի» պաշտպանը մնացել է աղջկա հետ միչև Շտապ օգնության մեքենայի ժամանումը:

Հիվանդանոցում պարզվել է, որ տուժածն ունի ձեռքի և գանգոսկրի վնասվածք, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ջոն Թերին հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել տեղի ունեցածը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: