Հայերեն   English   Русский  

Թուրքիայում մի շարք ԶԼՄ-ներ են փակվել


  
դիտումներ: 443

Թուրքիայում դատարանի որոշմամբ փակվել են «Kanaltürk», «Bugün TV» հեռուստաալիքիները, «Bugün Gazetesi», «Millet Gazetesi» թերթերն ու «Kanaltürk Radyo» ռադիոկայանը, գրում է «Հուրրիյեթ» թերթը:

Ըստ տեղեկության՝ այդ ԶԼՄ-ները փակվել են «Koza İpek Holding» հոլդինգի հանդեպ հարուցված քրեական գործի շրջանակներում, որը մեղադրվում է Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման ֆինանսավորման մեջ (վերջինս ներկայում ապրում է ԱՄՆ-ում)։

2015թ. ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել «Koza İpek Holding»-ի գլխավոր գրասենյակում և 23 ընկերություններում, որոնք մտնում են այդ հոլդինգի կազմի մեջ։

«Koza İpek Holding»-ի մեջ են մտնում այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Koza Altın», «Koza Anadolu Metal», «Özdemir Antimuan», «İpek Doğal Enerji», «Koza İpek Basın ve Basım», «Konaklı Metal Madencilik», «Atp İnşaat», «Koza İpek Tedarik», «Atp Koza Gıda», «Atp Havacılık», «Atp Koza Turizm», ինչպես նաև «Kanaltürk», «Bugün TV» հեռուստաալիքները։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: