Հայերեն   English   Русский  

​Ժան Կլոդ Յունկերը՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների մասին


  
դիտումներ: 569

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը մոտակա տասնամյակների ընթացքում բացառել է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Գրում է Russian.rt.com-ը:

«Ուկրաինան անկասկած չի կարող մոտակա 20-25 տարիների ընթացքում Եվրոպական Միության անդամ դառնալ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Յունկերի խոսքերը:

Նույնը վերաբերում է նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում:

Հիշեցնենք, որ 2014թ. Կիևը և ԵՄ-ն ասոցացման մասին համաձայնագիր են ստորագրել: 2016թ. հունվարի 1-ից համաձայնագրի մի մասը սկսեց գործել, որը ենթադրում է Ուկրաինայի և Եվրոպական Միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծում:

Սակայն ԵՄ-ում նախագահող Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն վերջերս հիշեցրել է, որ այդ համաձայնագրերը չեն կանխում Ուկրաինայի անդամակցությունը Եվրոպական Միությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: