Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալներ են խեղդվել
դիտումներ: 762
Ըստ լրատվամիջոցների նավի ուղևորները եղել են Աֆղանստանից և Իրանից: Թուրքիայի առափնյա հսկողության ծառայությանը հաջողվել է փրկել նրանցից 9ին: Ներգաղթյալները ցանկացել են հասնել հունական Լեսբոս կղզի, իսկ այնտեղից տեղափոխվել Արևմտյան Եվրոպա:
Ըստ Միջազգային միգրացիոն ծառայության` միայն այս տարի ավելի քան 130,000 մարդ Թուրքիայից անցել է Եվրոպա, ևս 350 մարդ խեղդվել է ճանապարհին: