Հայերեն   English   Русский  

​Ո՞ր աստղերն են հրաժարվում հարցազրույց կամ ինքնագիր տալ


  
դիտումներ: 849

Այսօր բոլորի կողմից սիրված ու ճանաչված աստղերը հաջողության են հասել շնորհիվ իրենց միլիոնավոր երկրպագուների: Ինչևէ, որոշ աստղեր այդ մասին երբեմն մոռանում են՝ կոպիտ խոսելով իրենց երկրպագուների հետ և մերժելով ինքնագիր տալ կամ մասնակցել որևէ հարցազրույցի:

Քրիս Բրաունը մեկ անգամ հարցազրույց տալուց հետո հայտարարել է, որ այլևս երբեք չի պատրաստվում զրուցել լրագրողների, հաղորդավարների կամ լուսանկարիչների հետ: Հարցազրույցի ընթացքում պարզվել էր՝ Քրիս Բրաունը բավականին հետաքրքիր մարդ է, ում դրական հատկանիշները չեն երևում իր անձնական կյանքի շարունակական քննարկումների հետևանքով: Քրիսը պատմել էր՝ ինչպես է հանդիպել փոփի արքա Մայքլ Ջեքսոնին և ինչպիսի խորը ազդեցություն է ունեցել Ջեքսոնը իր կարիերայի վրա: Ինչևէ, այժմ Քրիսը հրաժարվում է որևէ հարցազրույց տալ՝ հանրությանը հնարավորություն տալով վայելել միայն իր երգերը:

Քանյե Ուեսթ

Քանյե Ուեսթը որևէ հարցազրույց չի տվել այն պահից ի վեր, երբ The Today շոոի ժամանակ հաղորդավարը բարձր երաժշտություն էր հնչեցնում այն պահին, երբ Քանյեն պատասխանում էր իրեն ուղված հարցին: Այդ օրվանից արդեն մի քանի տարի է անցել, սակայն Քանյեն չի փոխել իր որոշումը:












Քրիստեն Ստյուարտ

Քրիստեն Ստյուարտը, ով հանդիսանում է այնպիսի ճանաչված ֆիլմերի գլխավոր հերոսուհին, ինչպիսիք են «Մթնշաղը» կամ «Սպիտակաձյունիկն ու որսորդը», տանել չի կարողանում հարցազրույցներ տալ: Քրիստենը նշել է, որ դերեր կերտելն իր աշխատանքն է, և նա անհրաժեշտություն չի գտնում ամեն անգամ աշխատանքից հետո պատմել իր մասին: Նա պարզապես ցանկանում է դերասանուհի լինել և խուսափում լրագրողների հետ ամեն տեսակի զրույցներից:

Քեմերոն Դիաս

Քեմերոն Դիասը տարիներ շարունակ հրաժարվում է ինքնագիր տալ իր երկրպագուներին: Նա հայտնել է՝ եթե որևէ մեկին ինքնագիր է տալիս, մյուս ներկաները նույնպես սկսում են ինքնագիր պահանջել իրենից: Դերասանուհին մի քանի անգամ նույնիսկ կոպտել է երկրպագուներին՝ պահանջելով հեռու մնալ իրենից:


Հիզեր Միլս և Փոլ ՄաքՔարթնի

Փոլ ՄաքՔարթնին տասնյակ տարիներ շարունակ ինքնագիր էր տալիս իր միլիոնավոր երկրպագուներին, սակայն եկավ մի պահ, երբ նա հրաժարվեց նման ուրախություն պարգևել նրանց: Երաժիշտը սկսեց մերժել նաև բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում էին լուսանկարվել իր հետ: ՄաքՔարթնիին դուր է գալիս պարզ կյանքը, երբ նա կարող է գնալ գնումների, ֆիլմ դիտել և ժամանակ անցկացնել ընկերների հետ: Լույսերն ու տեսախցիկները նյարդայնացնում են նրան: Հանրահայտ աստղի խոսքով նա հասկացել է՝ ունի որոշակի իրավունքներ: Մարդիկ պետք է ընդունեն այդ փաստը և հարգեն իր անձնական կյանք ունենալու իրավունքը: Նշենք, որ Փոլ ՄաքՔարթնիի ինքնագիրը տասը ամենապահանջված ու արժեքավոր ինքնագիրների ցուցակում է գտնվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: