Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել
Համապատասխան հայտարարություն տարածվել է ռուսական արտգործնախարարության կայքում: Գրում է Russian.rt.com-ը:
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների կարգադրության համաձայն, որոնք մարտի 14-ին պայմանավորվել են ուժեղացնել ռուս-ամերիկյան համագործակցությունը սիրիական հակամարտության կարգավորման հարցում, արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են մեր երկրների միջև գործողությունների համակարգման խորացմանն ուղղված հարցը՝ ելնելով Սիրիայում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և խախտումներից խուսափելու շահերից», - նշվել է հաղորդագրության մեջ:
Սերգեյ Լավրովը նաև ընդգծել է, որ ՌԴ որոշումը Սիրիայի տարածքից զորքերի մասնակի դուրսբերման վերաբերյալ բարենպաստ պայմաններ է ստեղծում Ժնևում մեկնարկող միջսիրիական բանակցությունների համար: