Հայերեն   English   Русский  

Ջենիֆեր Լոպեսը վթարի է ենթարկվել


  
դիտումներ: 1078

Ջենիֆեր Լոպեսը Կալիֆոռնիայում վթարի է ենթարկվել:

Ինչպես Hollywood reporter-ն է հայտնում, վթարը տեղի է ունեցել շաբաթ, սեպտեմբերի 27-ին, Մալիբուում: Ավտոմեքենան, որում նաև նրա 2 երեխաներն ու ընկերուհին` Լիզ Ռեմինին էին, բախվել է պիկապի:
«Կանգնած էինք լուսացույցի տակ ու, ինչ որ տեղից, հարբած ապուշը հետևից խփեց իմ նոր ավտոմեքենային: Բարեբախտաբար, ամեն ինչ կարգին է»,-գրել է Լոպեսն իր Ինստագրամում:
TMZ տիրույթի տվյալներով, վթարի մեղավորը հասցրել է պատահարի վայրից հեռանալ: Հետո, իհարկե, իրավապահներին հաջողվել է նրան ձերբակալել;




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: