Հայերեն   English   Русский  

Չարաճճի երեխաները փրկվել են Բրյուսելի օդանավակայանում՝ փախչելով մայրիկից


  
դիտումներ: 1088

Արդեն երրորդ օրն է բրյուսելյան պայթյունները համաշխարհային լրատվականների գլխավոր թեման են:

Վերջին տվյալներով զոհվել է 32 մարդ, վիրավորվել 270-ը:

Ահաբեկչության զոհերից մեկը 37-ամյա պերուացի Ադելմա Տապիա Ռուիզն է: Մարտի 22-ին կինը պատրաստվում էր քրոջ մոտ Նյու Յորք մեկնել՝ տոնելու այնտեղ Սուրբ Զատիկը:

Ադելման որոշել էր իր հետ վերցնել նաև իր երկու զույգ դուստրերին՝ Մորինին ու Ալոնդրային: Սկզբում նրանց էր որոշել միանալ նաև ամուսինը, սակայն խիստ գրաֆիկի պատճառով չի հաջողվել: Այսուհանդերձ, ամուսինը որոշում է ամեն դեպքում ճանապարհել ընտանիքին:
Նա կնոջը թողել էր գրանցման հատվածում, իսկ ինքը վազել դուստրերի հետևից, ովքեր փախչել էին ու թաքնվել ծնողներից օդանավակայանի աթոռների հետևում: Հենց այդ պահին էլ պայթյունն է եղել:
Քրիստոֆը վիրավորվել է, դուստրերից Մորինը ձեռքի բեկորային վնասվածք է ստացել, իսկ Ալոնդրան վախեցել:
Չնայած վնասվածքին, տղամարդը նետվել է կնոջը փնտրելու, բայց գտնել նրան չի հաջողվել:
Ադելմայի մարմինն ավելի ուշ գտել էին ոստիկանները. նա տեղում մահացել է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: