Հայերեն   English   Русский  

Սիրիայի քրդեր. միջազգային հանրությունը կողմ չէ Ժնևի բանակցություններին մեր մասնակցությանը


  
դիտումներ: 652

Ռուսաստանում քրդերի ներկայացուցչության ղեկավար Ռուդի Օսմանը մարտի 29-ին հայտարարել է, որ միջազգային հանրությունը կողմ չէ Ժնևի խաղաղ բանակցություններին քրդերի մասնակցությանը: Հայտնում է arabic.rt.com-ը:

Նա ընդգծել է, որ Ժնևի բանակցությունների այս փուլն ուղղված է լինելու Սիրիայում իշխանության բաժանմանը և վստահեցրել, որ բանակցություններին քրդերի մասնակցության խոչընդոտումը կենթադրի հեռացում Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացից:

Ռուսաստանի նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը իր հերթին նշել է, որ նպատակահարմար է համարում քրդերի մասնակցությունը բանակցություններին` սիրիական ընդդիմության կազմում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: