Աշխարհի 10 երկրներ, որտեղ կին ծնվելը դժբախտություն է
1. Աֆղանստան
Կանանց շրջանում անգրագիտության մակարդակը չափազանց բարձր է: Աղջիկների մեծ մասն ամուսնանում է մինչև 16 տարեկանը: Յուրաքանչյուր 30 րոպեում 1 կին է մահանում ծննդաբերության ժամանակ բժշկական օգնության բացակայության հետևանքով:
2. Գվատեմալա
Գվատեմալայում կանայք ենթարկվում են ոչ միայն ընտանեկան բռնության, այլև հաճախակի բռնաբարությունների: Բացի այդ, այս երկիրն ունի ՁԻԱՀ-ի տարածվածության աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից մեկը:
3.Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Այստեղ ամեն օր բռնաբարության է ենթարկվում ավելի քան 1 000 կին:
4. Հնդկաստան
ՀնդկաստանումՄԻԱՎ-ով վարակված չափահասների 39%-ը կանայք են: Բացի այդ, քսաներորդ դարում այստեղ ավելի քան 50 միլիոն աղջիկ է սպանվել:
5. Իրաք
Այս երկիրը, որը ժամանակին ուներ կանանց գրագիտության ամենաբարձր մակարդակը արաբական աշխարհում, այսօր գտնվում է ամենացածր դիրքերում:
6. Մալի
Մալին աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկն է, որտեղ շատ քիչ կանանց է հաջողվում խուսափել ցավոտ սեռական թլպատումից:
7. Պակիստան
Պարզվում է, որ Պակիստանի որոշ շրջաններում դեռևս ընդունված է տղամարդկանց գործած հանցանքների համար բռնաբարել են նրանց կանանց: Այս երկրում դեռևս չկան օրենքներ ընտանեկան բռնության դեմ, և կանանց 90% - ը ընտանեկան բռնության զոհ է դառնում :
8. Սոմալի
Այստեղ աղջիկների 95% - ը 4 - ից 11 տարեկանում առաջին անգամ ենթարկվում է բռնաբարության: Սոմալիում հղի կանանց միայն 9% -ը հնարավորություն ունի գնալ հիվանդանոց:
9. Սուդան
Այս երկրում կանայք ենթարկվում են առևանգման, բռնաբարության, բռնի տարհանման: 2003 թվականից ի վեր ավելի քան մեկ միլիոն կին է սպանվել Սուդանում:
10. Չադ
Չադում կանայք գրեթե իրավազուրկ են: Շատ աղջիկներ ամուսնանում են 11-12 տարեկան հասակում: