Սնունդ և դեղորայք, որոնք չի կարելի խառնել
Նշված դեղերին միանալով՝ այդ մթերքները կարող են օրգանիզմում կալիումի մակարդակը չափազանց բարձրացնել»,-ասում է բժիշկ Հիլլիքը՝ նշելով, որ դա անհամաչափ զարկերի ու սրտխփոցների պատճառ կարող է դառնալ:
Լայմ
Խուսափեք լաjմից, եթե հազի դեմ դեղամիջոց եք ընդունել
Զգուշացեք լայմից, եթե հազի դեմ Դեքստրոմետորֆան պարունակող դեղամիջոց եք ընդունում:
«Ցիտրուսային սնունդը կարող է միջամտել այդ գործընթացին՝ ստիպելով, որ դեղը ավելի շատ տարածվի օրգանիզմում»,-ասում է բժիշկը՝ զգուշացնելով, որ դա կարող է բարդությունների, օրինակ՝ հալուցինացիաների կամ քնկոտության հանգեցնել:
Ցիտրուսային մրգերի ազդեցությունը պահպանվում է մոտ 24 ժամ, ուստի խուսափեք դրանից, եթե հազի դեմ դեղ եք խմելու:
Ալկոհոլ
Խուսափեք ալկոհոլից, եթե ցավազրկողներ, ալերգիայի բուժման համար հակագիստամինային, ինչպես նաև շաքարախտի դեմ դեղամիջոց եք ընդունել
Հաճախ ենք զգուշանում դեղ խմել, եթե ալկոհոլ ենք ընդունել: Պատճառն այն է, որ խմիչքը ճնշում է գործադրում լյարդի վրա:
Ալկոհոլը, պարացետամոլը և կոդեին պարունակող դեղամիջոցները միաժամանակ նյութափոխանակվում են լյարդում, և լյարդը ստիպված է շատ աշխատել ալկոհոլն ու դեղորայքը միաժամանակ կոտրելու համար: Կարող են առաջանալ բարդություններ, քնկոտություն:
Բացի այդ, գերծանրաբեռնվածությունը կարող է վտանգել լյարդը:
Սուրճ
Խուսափեք սուրճից, եթե ասթմայի դեմ դեղորայք եք ընդունել
Բրոնխային հեղձուկը կանխող դեղերը օգնում են հիվանդներին հանգիստ շնչել, թոքերի մկանները թուլացնել և ազատել շնչուղիները:
Կողմնակի ազդեցություններից են սրտխփոցը, նյարդայնությունը և լարվածությունը: Կաֆեինի հետ խառնվելով՝ այդ ռիսկերը մեծանում են:
Չափից շատ կոֆեինը կարող է նաև թուլացնել այդ դեղերի ազդեցությունը, ուստի սուրճի սիրահարներին խորհուրդ կտանք խորհրդակցել բժշկի հետ:
Թփերով կանաչիներ
Խուսափեք թփերով կանաչիներից, եթե արյան մակարդելիության դեմ դեղամիջոցներ եք ընդունել:
Կանաչին առողջ սննդակարգի անբաժանելի մաս է, սակայն պետք է դրանցից խուսափել, եթե հակակոագուլյանտ նյութեր պարունակող դեղամիջոց եք ընդունում: Դրանցից է օրինակ Վարֆարինը: Բժիշկը նշում է, որ կանաչիները մեծ քանակությամբ վիտամին K են պարունակում, ինչը օգնում է արյան մակարդմանը: Իսկ Վարֆարինը հենց Վիտամին K-ի արտադրությունն է կանխում, ուստի ցանկալի է այն չօգտագործել հաբն ընդունելիս:
Կաթ
Խուսափեք կաթից, եթե հակաբիոտիկներ եք ընդունում
Կիպրոֆլոքսացինն ու տետրացիլինը պետք է ընդունել մի բաժակ ջրով ուտելուց մեկ ժամ առաջ կամ երկու ժամ հետո, քանի որ սնունդը միջամտում է այս դեղերի աշխատանքին, հատկապես՝ կաթը: Ուստի հրաժարվեք մեկ բաժակ կաթով հակաբիոտիկ ընդունելու մտքից:
Կիտրոն
Խուսափեք կիտրոնից, եթե խոլեստերինի մակարդակը իջեցնող դեղեր եք ընդունում
Եթե ստատիններ եք օգտագործում, ապա պետք է հրաժարվել թուրինջից կամ դրա հյութից:
«Թուրինջը նյութ է պարունակում, որը չի թողնում օրգանիզմին կոտրել ստատինները»,-ասում է բժիշկը՝ զգուշացնելով, որ միաժամանակյա ընդունումը կարող է ցավեր առաջացնել:
պխտած սաղմոն (սալյամի)
Խուսափեք ապխտած սաղմոնից հակադեպրեսանտներ ընդունելու դեպքում
Հակադեպրեսանտներ ընդունելու ընթացքում եթե որոշել եք ապխտած սալյամի, ապխտած սաղմոն ճաշակել, ապա անպայման խորհրդակցեք բժշկի հետ: Այս մթերքները մեծ քանակությամբ տիրամին նյութն են պարունակում, որը պայմանավորված է ամինաթթվի հետ:
Խառնվելով հակադեպրեսնտների հետ՝ այդ նյութերը կարող են արյան բարձր ճնշում առաջացնել:
Շոկոլադ
Խուսափեք շոկոլադից, եթե Ռիտալին եք օգտագործում
Շոկոլադի մեջ առկա կոֆեինը բարձրացնում է տոնուսը: Իսկ երբ հիվանդներն այն օգտագործում են խթանիչ այնպիսի դեղամիջոցների հետ, ինչպիսին է Ռիտալինը, կարող են բարդությունների առաջ կանգնել՝ ստրխփոց, անքնություն, տագնապ: