Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Ոչ թե գինը կիջեցվի, այլ ռուսական ռուբլով կվճարվի


  
դիտումներ: 1138

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանյան մեր աղբյուրները չեն բացառում, որ Հայաստանի համար գազի գնի իջեցման բոլորովին այլ տարբերակ կիրառվի՝ ոչ թե գինն իջեցվի, այլ ռուսական ռուբլով վճարվի:

«Ռուբլին կայունանում է, եւ վերահաշվարկների արդյունքում հայկական կողմը կշահի բոլոր առումներով:

Ի դեպ, Դմիտրի Մեդվեդեւի մեկ օր շուտ Հայաստան այցը եւս Սերժ Սարգսյան-Պուտին պայմանավորվածության արդյունքում է կայացել. վերջին հանդիպմանը Ս. Սարգսյանը Պուտինին ասել է` ձգձգվում է Դմիտրի Անատոլեւիչի այցը, Պուտինն արձագանքել է` կգա, ու հենց հաջորդ օրը ռուսական կողմը` կառավարությունը, հաղորդագրություն տարածեց, որ Մեդվեդեւն ապրիլի 7-ին կմեկնի Հայաստան»,- տեղեկացրեց մեր աղբյուրը:

Ի դեպ, հայկական կողմը փոքր-ինչ տարակուսանքով է վերաբերվում ռուբլով վճարման հնարավորությանը, սակայն, մեր տեղեկություններով, այս տարբերակի ջատագովներից է նաեւ ԵՏՄ «համայն» վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը, ըստ նույն աղբյուրների, քանի որ ունի բանկային եւ դրամային քաղաքականության մեծ փորձ, ԵՏՄ ընդհանուր շուկա ձեւավորելու համար փորձելու է կիրառել ընդհանուր վալյուտայի «իդեա-ֆիքսը»` սկսելով Հայաստանից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: