Հայերեն   English   Русский  

Սաուդյան Արաբիայում մետրոյից օգտվելու իրավունք կունենան միայն «ընտրյալները»


  
դիտումներ: 1128

Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցները որոշ մանրամասներ են հրապարակել Ռիադում կառուցվող մետրոյի վերաբերյալ` նշելով, որ դրանից օգտվելու հնարավորություն կունենան միայն երկրի քաղաքացիները: Հաղորդում է arabic.rt.com-ը:

Երկրում գործող մի շարք միջազգային կազմակերպություններ, իրավաբաններ և իրավապաշտպաններ քննադատել են թագավորության ղեկավարությանը` մեղադրելով խտրականության և ռասիզմի մեջ:

Իրավապաշտպան Մուհամմադ Քամիլը նշում է, որ միևնույն բնակավայրում ապրող մարդկանցից մեկին մետրոյից օգտվել թույլատրելը, իսկ մյուսին արգելելը մարդու իրավունքների բացահայտ խախտում է և կարող է հետապնդվել մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի համաձայն:

Քամիլը մասնավորապես նշում է. «Արաբ կամ օտարերկրացի որևէ քաղաքացուն մետրոյից օգտվել արգելելը հակասում է իսլամի դրույթներին. Մուհամմադ մարգարեն իր քարոզներում բազմիցս նշել է մարդկանց հավասարության մասին»:

Հիշեցնենք, որ 2013թվականին Սաուդյան Արաբիան սկսել է աշխարհի ամենամեծ և ամենաթանկ` 22.5 միլիարդ դոլար արժողությամբ մետրոյի շինարարական աշխատանքները :





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: