Հայերեն   English   Русский  

Քեմերոն Դիասը գիրք է հրատարակել


  
դիտումներ: 1065

Մարտի 30-ին՝ չորեքշաբթի օրը, Քեմերոն Դիասը տեղադրել է մի լուսանկար, որում նա ընդհանրապես շպարված չէ:

43-ամյա դերասանուհին լուսանկարում հիանալի տեսք ունի և բոլորին ցուցադրում է իր կապույտ աչքերն ու բնական վարդագույն այտերը: Այս լուսանկարով նա ցանկանում էր տարիքային խնդիրների մասին թեմա ծավալել՝ ապացուցելով մարդկանց, որ ծերությունն այնքան էլ սարսափելի չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Նշենք, որ Քեմերոն Դիասը հանդիսանում է «The longevity book» գրքի հեղինակը, որտեղ նա բերում է մի շարք ապացույցներ, որ ավելի քան հնարավոր է գեղեցիկ ծերանալ:

Նա կարծում է՝ յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, թե ինչպես է գործում իր մարմինը: Այդ կերպ նա կկարողանա այնպես հոգ տանել իր օրգանիզմի մասին, որ այն ավելի դանդաղ կծերանա և քիչ անհանգստություն կպատճառի իր տիրոջը: «The longevity book»-ը լույս է տեսել Քեմերոն Դիասի նախորդ «The body book» գրքից հետո: Այն տպագրվել էր 2013 թվականին՝ մեծ պահանջարկ ունենալով հատկապես կանանց շրջանում: Եթե առաջին գիրքը ստեղծված էր օգնել երիտասարդ աղջիկներին ավելի լավ պատկերացում կազմել իրենց մարմնի մասին, ապա երկրորդը նվիրված է ավելի հասուն տարիքում գտնվող կանանց՝ բացատրելու, թե ինչպես է անհրաժեշտ հոգ տանել արդեն ծերացող մարմնի մասին և օգնել իրենց օրգանիզմին պայքարել վաղ ծերացման դեմ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: