ԻՇԻՊ-ին ռմբակոծած արաբ կին օդաչուի ընտանիքը հրաժարվել է նրանից
դիտումներ: 1088
Իր երկրում առաջին կին ռազմական օդաչուն հանդիսացող Մերյամի ընտանիքը նման
որոշում է ընդունել` համարելով, որ «Իսլամական պետության» ռմբակոծման
ժամանակ տասնյակ անմեղ մարդիկ են մահացել: Որոշումը կայացվել է ողջ
ընտանիքի կողմից, որի համաձայն
35-ամյա օդաչուի գործողությունների
համար նրանք այլևս պատասխանատվություն չեն կրելու: Իսկ սոցիալական
մեդիայում կին օդաչուի իրականացրած հաջող գործողությունը մեծ
հետաքրքրություն է առաջացրել: ‘Lady Liberty’ մականունը ստացած էլ
Մանսուրիին արդեն ամուսնության բազմաթիվ առաջարկներ են արվել: