Հայերեն   English   Русский  

Հայկական ԶԼՄ-ների աշխատանքն այս օրերին հիացմունքի է արժանի


  
դիտումներ: 898

ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությա պետ Արսեն Բաբայանն իր առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ լրատվամիջոցներին։ Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրում է.

"Այս օրերին, սիրելի ԶԼՄ ներկայացուցիչներ, դուք աշխատում եք աննախադեպ պրոֆեսոինալ։

Որոշ վրիպումներ իհարկե եղել են, բայց ընդհանուր պատկերն ինձ համար հիացմունքի է արժանի։

Շնորհակալ եմ, խնդրում եմ նույն պրոֆեսիոնալությամբ շարունակել։ Միշտ զգոն եղեք, որևէ դեպքում չտրվեք տեղեկատվական կրքերին։ Առաջնորդվեք բացառապես ստուգված ու առաջին և պաշտոնական աղբյուրներից։ Այսօր ձեր փայլուն աշխատանքի մասին հայտնել եմ նաև ԱԺ-ում կայացած աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին։

Ձեր օգնությամբ ու մասնակցությամբ մենք լուրջ հաջողություններ ունենք նաև տեղեկատվական պատերազմում":





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: