Հայերեն   English   Русский  

​New York Times.Հայաստանի և Ադրբեջանի վաղեմի թշնամությունը նոր ընթացք է ստացել


  
դիտումներ: 1138

New York Times-ը գրում է՝ երկուշաբթի օրը Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հայ կամավորները դուրս եկան ավտոբուսից դեպի հրապարակ՝ այրվելով վաղեմի թշնամու՝ Ադրբեջանի դեմ մարտնչելու ցանկությունից: 67-ամյա հողագործ և նախորդ հայ-ադրբեջանական պատերազմի վետերան Լևոն Գևորգյանը, դուրս գալով ավտոբուսից ասել է «Կարծում եմ՝ սա պատերազմ է »: Նա հավելել է, որ այդ տարածքը երբեք էլ Ադրբեջանինը չի եղել, և բացի այդ Ադրբեջանը նույնիսկ երկիր չի կարող կոչվել:

Կայքը գրում է՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հինգշաբթի օրը ուղևորվելու է ՀՀ մայրաքաղաք Երևան, այն դեպքում, երբ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այցով է հանդես գալու Բաքվում: Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը երկուշաբթի օրը հայտնել է, որ այս իրավիճակը իրենց շատ է անհանգստացնում: Կայքը նշել է՝ Կրեմլը Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդես է գալիս որպես միջնորդ՝ զինամթերք վաճառելով կողմերից յուրաքանչուրին:

Երկուշաբթի օրը Դավիթ Բաբայանը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակը, անմիջականորեն մեղադրեց Թուքիային բռնություններն էլ ավելի բորբոքելու մեջ: Նա համոզված է՝ Ադրբեջանը երբեք ինքնուրույն նման որոշում չէր կարող կայացնել: Թուրքիան որևէ մեկնաբանություն չի տվել, իսկ երկրի նախագահ Ռ. Թ. Էրդողանը պարզապես հայտնել է, որ իր երկիրը աղոթում է եղբայր ադրբեջանցիների համար:

Ադրբեջանը նշել է, որ շարունակելու է վերահսկել այն դիրքերը, որոնք գրավել է շաբաթ, կիրակի օրերի ընթացքում: Հայաստանն իր հերթին հայտնել է՝ հրաժարվում է հրադադար տալ մինչև այդ դիրքերը ետ չվերցնի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: