Հայերեն   English   Русский  

​Պուտինը Նազարբաևի հետ քննարիկել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը


  
դիտումներ: 1170

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Գրում է Gazeta.ru.-ն:

Տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն տեղադրվել է Կրեմլի պաշտոնական էջում:

«Երկու երկրների նախագահները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման վերաբերյալ», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը և Նազարբաևը քննարկել են նաև երկկողմանի համագործակցությանը առնչվող հարցեր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: