ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Արթուր Ռասիզադեի հետ և քննարկել է Բաքու իր այցի նախապատրաստությունը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
“Կայացել է Մեդվեդևի հեռախոսազրույցը Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:
Կառավարության ղեկավարները քննարկել են ապրիլի 8-ին Դ. Մեդվեդևի՝ Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի նախապատրստությունը”,-նշված է հաղորդագրությունում: