Հայերեն   English   Русский  

​Պուտինը Նազարբաևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի միջնորդության հարցը


  
դիտումներ: 1559

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ ունեցած հեռախոսազրույցի շրջանակներում քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի միջնորդական քայլերը: Համապատասխան հաղոդրագրություն տարածել է Կրեմլի մամլո ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Շարունակելով կարծիքների փոխանակումը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ, հաշվի առնելով վերջին օրերի ընթացքում հեռախոսային շփումները Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ՝ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմից ձեռնարկվող միջնորդական քայլերի մասին, որոնց թվում՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների մակարդակով շփումները», - նշվել է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել էր։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում էր կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել էր Ադրբեջանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: