Հայերեն   English   Русский  

Հայ ցուցարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «Recognize» վանկարկումներով ճանապարհեցին(լուսանկարներ),տեսանյութ


բողոքի ակցիա միջազգային անգործության դեմ


  
դիտումներ: 2148

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քիչ առաջ հեռացան ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հարյուրավոր հայ ցուցարարներ համանախագահներին ճանապարհեցին ՀՀ եւ ԼՂՀ դրոշներով, «Ճանաչում», «Ղարաբաղը մերն է» եւ «Recognize Artsakh» վանկարկումներով: Նրանց հետ նաեւ պաստառներ կան՝«Stop terrօrism», «Ալիեւ մարդասպան», «Ղարաբաղն անկախ է», «Մենք ենք Արցախը» եւ բազմաթիվ այլ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն պաստառներով:

Համանախագահները հրաժարվեցին որեւէ հարցի պատասխանել։ Ակցիան ավարտվեց։

Նշենք, որ հարյուրավոր ցուցարարներ Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ իրենց բողոքն են արտահայտում Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցում միջազգային հանրության անտարբերության, Միսնկի խմբի համնախագահների կողմից ոչ հասցեական գնահատականների դեմ, ինչպես նաեւ պահանջում են Արցախը ներգրավվել՝ որպես բանակցային կողմ:

Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահները քիչ անց մամուլի ասուլիս կտան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: