Հայերեն   English   Русский  

​Հայկական կինոարտադրության մեջ ներմուծելու եմ գրագետ հումոր. Դավիթ Աֆրիկյան


  
դիտումներ: 5204

Երիտասարդ ու տաղանդավոր ռեժիսորներ կան Հայաստանում, բայց կան նաեւ այնպիսիներ, ովքեր ուզում են դառնալ տաղանդավոր, իսկ հետո ռեժիսոր:

Դերասան Դավիթ Աֆիկյանն հենց այդպիսին է: Ցանկանում է նկարահանել գեղարվեստական ֆիլմ, որը մի քանի ժանրերի համադրություն կլինի: Այսինքն՝ կոմեդիա, "աֆյորա", սպորտ ու այս ամենն համեմված "էքշն" ասածով.
/Սցենարը գրել եմ ինքս, և միտում եմ ունեցել, առաջին հերթին հայկական կինոարտադրության մեջ ներմուծել գրագետ հումոր:

Չեմ ցանականում բացել չակերտները, բայց ֆիլմը պատկանելով սատիրայի ժանրին, բարձրացնում է այնպիսի հարցեր, որոնք մեզ շատ են անհանգստացնում: Երկու բառով կարող եմ ասել, որ ֆիլմում ներկայացվում է ընկերների, պետությունների և համամարդկային արժեքների բախում, համեմված խելացի և գրագետ հոմորով/:

Դերասանն ակտիվ հետեւում է հայկական արտադրության ֆիլմերին: Ըստ նրա հումորի շեշտադրումը դնում են "ցենզուրան" անցնելու, ցածրարժեք թևավոր խոսքեր ասելու, և արտասահմանյան ֆիլմերից վերցրած մտքերի վրա:
Նա ցանկանում է գրագետ և հաշվարկված հումոր ցույց տալ, այդ մեխանիզմով աշխատում են հոլիվուդյան սցենարիստները, այսինքն քանի վարկյան պետք է ծիծաղելի լինի տեսարանը, երբ պետք է լրջություն հաղորդել, ինչքան պետք է դադար պահել, մի խոսքով այս ամենը շատ լուրջ հաշվարկված գիտություն է, որով էլ փորձում է շարժվել նա: Երկրորդ՝ ֆիլմը ուսուցողական բնույթ է կրում, այնտեղ բարձրացվում է հայ-թուրքական հարաբերությունների հարցը, որը շատ տեղին կլինի Եղեռնի 100-ամյա տարելիցին, ըստ Դավիթի այս ֆիլմը նոր հարթության վրա կդնի հայ կինոարտադրությունը:
Հանդիսատեսին խոստանում է անսահման ծիծաղ, աներևակաելի էքստրիմի զգացողություն, մտային աշխատանք ֆիլմի հերոսների հետ միասին: Տեսնելով այս ֆիլմը նրանք այլևս չեն զարմանա ամերիկյան ֆիլմերի անհավատալի տեսարանների վրա.
/Լավ Ֆիլմ նկարելու համար անհրաժեշտ է լինել տաղանդավոր: Պետք է ունենալ յուրահատուկ, հետաքրքիր և տարբերվող մտահաղացում, որովհետև վաղուց արդեն երկու ակնանի հեծանիվը հնարել են, բայց այդ նույն հեծանիվը կարելի է դիտարկել բազմաթիվ կողմերով: Եվ ամենաբարդ հարցը ՀՀ-ում գտնել գումար այն նկարահանելու համար/:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: