Հայերեն   English   Русский  

Հակառակորդը ցանկացել է դիվերսիոն գրոհ ձեռնարկել Սարսանգի ջրամբարի վրա. տարածքը խիստ վերահսկողության տակ է


  
դիտումներ: 1611

Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը՝ հավելելով, որ դեռևս ապրիլի 2-ից Արցախի և Հայաստանի ոստիկանության աշխատակիցները իրենց հսկողության տակ են պահում Արցախի համար թիվ մեկ ստրատեգիական օբյեկտ համարվող Սարսանգի ջրամբարը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը մտադրություն է ունեցել, որպեսզի դիվերսիոն գործողություններ կատարելով գրոհ ձեռնարկի նաև ջրամբարի վրա, սակայն, շնորհիվ Արցախի և Հայաստանի ոստիկանների, ադրբեջանական կողմը չի կարողացել իր նպատակին հասնել: Ջրամբարի տարածքում ժամանակակից սպառազինությամբ մեր տղաները հսկում են ողջ հատվածը:

Սարսանգի ջրամբարի անվտանգության պահպանմանը մասնակցում են նաև Հայաստանի ոստիկանության կինոլոգիական ծառայությունը՝ հատուկ հետախուզական շներով:

Սարսանգի ջրամբար,ոստիկաններ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: