Հայերեն   English   Русский  

Հովհաննես Գաբուզյանը՝ Համաշխարհային ուսանողական խաղերի առաջատար


  
դիտումներ: 696

ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում հանգստյան օրերին մեկնարկել են Շախմատի Համաշխարհային ուսանողական խաղերը: Արդեն կայացել են նախատեսված 9 տուրերից 4-ը:

Տղաների պայքարում Հայաստանը ներկայացված է 3 շախմատիստով: Մեր շախմատիստներից Հովհաննես Գաբուզյանը իր բոլոր 4 հանդիպումները ավարտել է հաղթանակով և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սամվել Տեր-Սահակյանը 4 հնարավորից վաստակել է 3 միավոր և կիսում է 4-րդ հորիզոնականը, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանը իր ակտիվում ունի 2,5 միավոր:

Աղջիկների մրցաշարում հանդես եկող Մարիա Գևորգյանը 4 հնարավորից վաստակել է 3,5 միավոր և ընթանում է 2-րդ հորիզոնականում, իսկ առաջատարը Իրանը ներկայացնող Հակիմիֆարդ Ղազալն է: Նշենք, որ 5-րդ տուրում Գևորգյանը սպիտակ խաղաքարերով կմրցի հենց Հակիմիֆարդի հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: