Հայերեն   English   Русский  

​Նորվեգիան տարեցների համար լավագույն բնակության վայրն է ճանաչվել


  
դիտումներ: 1185

Միջազգային HelpAge International կազմակերպության փորձագետները կազմել են տարեցների կյանքի որակի չափանիշով աշխարհի երկրների ցանկը, հաղորդում է ԲիԲիսին:

Այն կազմվել է հաշվի առնելով 60-ից բարձր տարիքի մարդկանց համար ստեղծված սոցիալական ու նյութական բարեկեցությունը: Վարկանշային ցուցակում ընդհանուր 96 երկիր է նշված, որտեղ առաջատար դիրքում Նորվեգիան է, իսկ վերջին հորիզոնականը զբաղեցնում է Աֆղանստանը:

Ամենահարմարավետ երկրների առաջին հնգյակում են հայտնվել Շվեդիան, Շվեյցարիան, Կանադան, Գերմանիան: HelpAge International կազմակերպության տեղեկացմամբ, 60-ից բարձր մարդկանց թիվը 2050-ին կկազմի մոլորակի բնակչության 21%-ը:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: